211652_close_icon
views-count9788 դիտում article-date 21:09 11-10-2020

Ադրբեջանի հայտարարությունները, թե Հայաստանի ԶՈՒ-ն փորձել է կրակի տակ առնել ադրբեջանական տարածքում դիեր հավաքող, սպիտակ դրոշ պարզած մեքենան, անհիմն են․ ՀՀ ՊՆ

Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի ԶՈՒ-ն Հադրութի և Ջաբրայիլի ուղղություններով հարձակման փորձ է արել և կրակի տակ առել ադրբեջանական վերասկողության տակ գտնվող տարածքում դիերը հավաքող բացահայտ տարբերակիչ նշաններ ունեցող և սպիտակ դրոշը պարզած սանիտարական մեքենան, անհիմն են և նպատակ են հետապնդում հումանիտար հրադադարի խախտման պատասխանատվությունը բարդել հայկական կողմի վրա։ Հոկտեմբերի 10-ին ԱԳ նախարարների մակարդակով ընդունված համատեղ հայտարարությունում հստակ նշված է, որ Արցախի և Ադրբեջանի միջև ռազմագերիների և պահվող այլ անձանց, զոհվածների մարմինների փոխանակումը պետք է իրականացվի Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի միջնորդությամբ և վերջինիս չափանիշների համաձայն, ինչը այս պահի դրությամբ տեղի չի ունենում ադրբեջանական զինուժի կողմից շարունակաբար վարվող մարտական գործողությունների պատճառով: Ադրբեջանական կողմի մեղադրանքները դիտարկում ենք որպես պարզունակ սադրանք և հրավիրում շահագրգիռ կողմերի ուշադրությունն այս փաստի վրա։

Նմանատիպ նյութեր