211652_close_icon
views-count890 դիտում article-date 16:25 20-06-2016

365 երեխա առաջին հերթափոխով մեկնել է մարզաառողջարանային ճամբարներ

ՀՀ կառավարության ծրագրով և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ, զոհված, հաշմանդամ զինծառայողների, ծնողազուրկ ու սակավ ապահովված բազմազավակ ընտանիքների դպրոցահասակ երեխաները հունիսի 20-ից ամառային հանգիստի են մեկնել են Հանքավանի և Ծաղկաձորի մարզաառողջարանային 5 ճամբարներ:  Առավոտյան երեխաներին վարչական շրջանների աշխատակազմերի հարակից տարածքներից ճանապարհել են վարչական շրջանների ղեկավարները, իսկ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, նաև քաղաքապետարանի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Վերջիններս նշել են, որ երեխաները գտնվելու են մշտական ուշադրության և հոգածության ներքո և վստահեցրել, որ ամեն ինչ արվել է երեխաների հագեցած ու բովանդակալից հանգիստն ապահովելու համար: Ճամբար մեկնող բոլոր երեխաներին բաժանվել են մարզական խաղեր ու մարզահագուստ: Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ինչպես վարչական շրջանների ղեկավարները, այնպես էլ քաղաքապետարանի պատասխանատուները պարբերաբար կայցելեն հանգստացող երեխաներին, տեղերում կծանոթանան նրանց առօրյային: Առաջին հերթափոխով մինչև հուլիսի 9-ը ճամբարներում կհանգստանա 365 երեխա: Ամառային հանգստի մեկնող ու վերադարձող երեխաների անվտանգ փոխադրումը կապահովվի Երևանի քաղաքապետարանի և ճանապարհային ոստիկանության համագործակցությամբ:   [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր