211652_close_icon
views-count80307 դիտում article-date 21:45 20-06-2016

ԲԱՑԱՌԻԿ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ Արցախի Եղնիկներ հայտնի դիրքերից․ հերոսները հերթական անգամ նվերներ ստացան հերոսներից. ՄԱՍ 2

Ինչպես Արցախից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արցախի պաշտպանական բանակի, Եղնիկներ հայտնի զորամասում զինվորների ու սպաների մարտական ոգին անկոտրում է։ Զինվորները ֆոտոլրագրողի հետ զրույցում ասում էին․ «Ժողովո՛ւրդ ջան, ձեր բոլոր ուղարկված սննդամթերքը, հանդերձանքը, հիգիենայի համար օգտագործվող պարագաները, ամեն ինչ կանոնավոր հասնում է մեզ։ Դիրքերում սննդամթերքի ո՛չ մի խնդիր չունենք, քանի որ և՛ ձեր ուղարկվածն ենք մեծ սիրով օգտագործում, և՛ պաշտպանության բանակի տրվածը» ։ Ֆոտոլրագրողը այցելության պահին ականատես է եղել, որ հերթական մարդասիրական օգնությունն էին առաջնագիծ բերել Ֆրանսիայի Մարսել քաղաքի Առևտրային պալատի անդամները՝ Բեռնարդ Հատեմիյանի գլխավորությամբ, վերջիններս զինվորներին բերել էին հանդերձանքներ, զինվորական բատինկաներ, բարձր որակի անձրևանոցներ, հեռադիտակներ, էլեկտրական սղոցներ (բալգարկա), ժամանակակից ռադիոկապեր և շատ այլ անհրաժեշտ իրեր։ Զինվորներն ու սպաները առաջնագծից իրենց շնորհակալությունն էին հայտնում Առևտրային պալատի անդամներին, ինչպես նաև «Սասունցի Դավիթ» աշխարհազորային ջոկատի հրամանատար՝ երջանկահիշատակ Աշոտ Մանուկյանի ընտանիքի անդամներին, ովքեր քառօրյա պատերազմի առաջին իսկ օրվանից՝ գրեթե ամեն շաբաթ, առջնագիծ զինվորներին են հասցնում առաջին անհրաժեշտության իրեր, հիգիենայի պարագաներ, սննդամթերք, զինվորական սապոկներ, հանդերձանք, ինչը շատ է պետք գալիս առաջնագծում առյուծ-զինվոր տղերքին։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Ա․ Մանուկյանի որդիները առաջնագիծ են ուղարկում նաև «Մանուկյան և որդիներ» ՍՊԸ-ին պատկանող շինմարկետից՝ խրամատներում օգտագործվող կարևորագույն իրեր։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 113+
113+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր