211652_close_icon
views-count1900 դիտում article-date 13:25 21-06-2016

Մեքսիկական Միացյալ Նահանգներում ՀՀ դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահին

Հունիսի 20-ին Մեքսիկական Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպան Արա Այվազյանն իր հավատարմագրերը հանձնեց Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նիետոյին: Շնորհավորելով և հաջողություն մաղթելով դեսպանին իր առաքելության իրականացման ընթացքում` նախագահ Նիետոն հույս հայտնեց, որ այսուհետև երկկողմ հարաբերությունները կստանան նոր բովանդակություն և դինամիկա: Նույն օրը` ավելի վաղ, ՀՀ դեսպանն իր հավատարմագրերի պատճենը հանձնեց Մեքսիկայի արտաքին հարաբերությունների փոխքարտուղար Կառլոս դե Իկասային: Արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում կողմերն անդրադարձան երկու երկրների միջև հարաբերությունների ներկա վիճակին և փոխգործակցության զարգացման հեռանկարներին: Դեսպան Այվազյանը նաև ճեպազրույց ունեցավ Մեքսիկայի առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ հայ ժողովրդի և կառավարության բարեմաղթանքները փոխանցելով բարեկամ Մեքսիկայի ժողովրդին և ուրվագծելով երկու երկրների միջև համագործակցության շրջանակները:

Նմանատիպ նյութեր