211652_close_icon
views-count8092 դիտում article-date 14:07 21-06-2016

Հրաչյա Հարությունյանին գցել են մի անկյուն ու բոլորը ձեռքերը լվացել նրանից

Հրաչյա Հարությունյանին աչքաթող են արել, գցել մի անկյուն ու բոլորը ձեռքերը լվացել այդ գործից: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասաց Հրաչյա Հարույունյանի աները` Վիկտոր Մարտիրոսյանը: Նրա խոսքով, ո'չ Արդարադատության նախարարությունը, ո'չ Արտգործնախարարությունը նրանով չի հետաքրքրվում, իրենց զանգերի դեպքում էլ պատասխանում են, որ նորություն չունեն: Ավելին` փաստաբան էլ չունի, քանի որ փաստաբանը հրաժարվել է: Ընտանիքը հայտնվել է անելանելի իրավիճակում. չգիտեն` ինչ անեն եւ էլ ում դիմեն` Հրաչյա Հարությունյանին օգնելու համար: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Հ. Հարությունյանին առանձնացրել են ու առանձին սենյակում են պահում եւ ստորացնում են եւ վերաբերվում, ինչպես անասունի: Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Հ. Հարությունյանի աները՝ ավելացնելով, որ Հրաչյան է զանգ տվել եւ այդ մասին հայտնել իրեն: Բացի այդ, բանտի աշխատակիցներից մեկը, ով հայտնել էր, թե վթարից տուժածներից մեկը իր ծանոթն է, Հ. Հարությունյանի առաջ 1 միլիոն 200 հազար գումարի պահանջ էր դրել: Նաեւ առողջական խնդիրներ ունի: «Ողնաշարի հետ կապված խնդիր ունի չի, կարողանում տեղաշարժվել, զանգ էր տվել ինձ, որ այդ թղթերը ուղարկեմ բանտապետին ու այդ մասին հայտնեց: Ասաց, որ նաեւ այդքան գումարի պահանջ են դրել: Այնինչ, Արա Աբրահամյանը բոլոր տուժածներին 2 միլիոնի չափով գումար է տվել: Հրաչյան նաեւ ասաց, որ իրեն չեն ծեծում, բայց անընդհատ նեղում են եւ ստորացնում»,- ասել էր Վ. Մարտիրոսյանը: Խոսելով առաջիկա քայլերի մասին՝ նշել էր, որ գնալու է Արդարադատության նախարարություն և դիմում գրի, որպեսզի ուղարկեն ՌԴ դեսպանատուն եւ այնտեղից պարզաբանում տան, թե ինչ է կատարվում: Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ դատարանը մեղավոր է ճանաչել Հրաչյա Հարությունյանին՝ Պոդոլսկում տեղի ունեցած վթարի մեջ եւ դատապարտել 6 տարի և 9 ամսվա բանտարկության: Մեղադրող կողմին հաջողվել է ապացուցել, որ Հարությունյանը խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները: Այս մասին հայտնել էր LifeNews-ը: Հիշեցնենք, որ նրա վարած КамАЗ մակնիշի բեռնատարը Պոդոլսկի շրջանում 2013 թվականի հուլիսի 13-ին բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով 18 մարդ զոհվել էր, 60-ից ավելին՝ վիրավորվել: Փորձաքննությունը պարզել էր, որ բեռնատարը երկար ժամանակ տեխզննում չէր անցել և բացի այդ, Հ. Հարությունյանը խախտել էր երթևեկության կանոնները:

Նմանատիպ նյութեր