25290 դիտում
19:52 21-06-2016
Երևանում 22-ամյա վարորդը BMW-ով բախվել է Mitsubishi-ին, Mitsubishi-ին էլ բախվել է Lexus-ին․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունիսի 21-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 18։10-ի սահմաններում Սայաթ-Նովա փողոցում բախվել են BMW մակնիշի 34 FU 373 համարանիշի, Mitsubishi Rio մակնիշի 33 PL 804 համարանիշի, և Lexus մակնիշի 34 UQ 083 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի սպայական ջոկի աշխատակիցները՝ ավագ տեսուչ Գևորգ Դանիելյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ անվարույթ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն են գործել նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները։
Գ․Շամշյանի տեղեկություններով վթարի մեղավոր եղել է BMW-ի վարորդը՝ Երևան քաղաքի 16 թաղամասի բնակիչ 22-ամյա Րաֆֆի Սուլյանը, ով մեծ արագությամբ ընթանալով արգելակել է ավտոմեքենան, սակայն չկարողանալով կառավարել այն հարվածել է Mitsubishi-ին, Mitsubishi-ին էլ առաջ ընթանալով բախվել է Lexus-ին։
BMW-ի արգելակման հետքը մոտ 20 մետր է ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]
Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+