211652_close_icon
views-count1849 դիտում article-date 21:31 21-06-2016

Դեսպան Հարությունյանն իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահին

Հունիսի 15-ին համատեղության կարգով Չիլիում ՀՀ դեսպան Ալեքսան Հարությունյանը (նստավայրը՝ Բուենոս Այրես) իր հավատարմագրերը հանձնեց Չիլիի նախագահ Միշել Բաշլեին: Շնորհավորելով դեսպանին և հաջողություն մաղթելով իր առաքելության իրականացման ընթացքում` Չիլիի նախագահն համոզմունք հայտնեց, որ դեսպանն իր նշանակալի ներդրումը կունենա հայ-չիլիական համագործակցության հետագա զարգացման գործում: Նախագահ Բաշլեին անդրադարձավ 2014 թվականի հուլիսին ՀՀ նախագահի Չիլիի Հանրապետություն կատարած պաշտոնական այցին՝ ընդգծելով վերջինիս կարևորությունը երկկողմ հարաբերությունների ընդլայնման և ամրապնդման տեսակետից: Սանտյագոյում դեսպան Հարությունյանը հանդիպումներ ունեցավ նաև արտաքին գործերի նախարարի տեղակալ Գուստավո Ալյարես Օսանդոնի, Չիլիի պատգամավորների պալատի նախագահ Օսվալդո Անդրադե Լառայի, Չիլիի խորհրդարանի Չիլի-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի նախագահ Գուստավո Սելումե Ասբունի, Չիլիի քաղաքական և դիվանագիտական շրջանակների ներկայացուցիչների հետ: Չիլիի փոխարտգործնախարարի հետ հանդիպման ընթացքում քննարկվեցին երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև քաղաքական խորհրդակցությունների անցկացման, իրավապայմանագրային հիմքի ընդլայնման կարևորությունը: Անդրադարձ կատարվեց նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում Չիլիի հետ համագործակցությանը: Այս համատեքստում Չիլիի փոխարտգործնախարարը նշեց, որ Հայաստանը Չիլիի համար հանդիսանում է յուրատեսակ դարպաս դեպի ԵԱՏՄ: Սանտիագոյի քաղաքապետ Կառոլինա Տոհայի հետ հանդիպմանը քննարկվել են ապակենտրոնացված համագործակցության ուղղությամբ համապատասխան քայլեր նախաձեռնելուն առնչվող հարցեր:

Նմանատիպ նյութեր