Կենակիցը գողացել է 1 զույգ ոսկյա ականջօղ
Հունիսի 20-ին Շուշի քաղաքի Մ. Հախումյան փողոցի N տան բնակչուհի, 1968թ. ծնված Օ. Պ-ն ոստիկանության շրջբաժին է դիմել այն մասին, որ ս.թ. մայիսի 10-ից մինչև հունիսի 18-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը առանձնատան կիսաքանդ սենյակի ճամպրուկից գողացել է 1 զույգ ոսկյա ականջօղ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված գողությունը ս.թ. մայիս ամսվա սկզբներին կատարել է Օ. Պ-ի կենակից` 1958թ. ծնված Ի. Ա-ն: