211652_close_icon
views-count6285 դիտում article-date 15:43 22-06-2016

Իրանում զինծառայողներով ավտոբուս է ընկել ձորը. կա 19 զոհ. 30 վիրավոր

Իրանում զինծառայողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է  ձորը, ինչի հետևանքով կա 19 զոհ, ևս 30 հոգի վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնում է IRNA գործակալությունը: Միջադեպը տեղի է ունեցել կեսգիշերին` Լաիրուզ լեռնանցքում: Քերման նահանգից Ֆարս մեկնող ավտոբուսը դեռևս չպարզված հանգամանքներում ընկել է ձորը: Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Ըստ նախնական տեղեկությունների` տեղում մահացել է 16 զինծառայող, իսկ ավելի ուշ` Նեյրիզի հիվանդանոցում ևս 3-ը: Ոստիկանության վարկածով` վարորդը քնել է ղեկին:

Նմանատիպ նյութեր