211652_close_icon
views-count2128 դիտում article-date 20:15 22-06-2016

Վարչապետը ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի ներկայացուցիչներին

Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը հունիսի 22-ին ընդունել է Ամերիկայի հայկական համագումարի հոգաբարձուների խորհրդի համանախագահ Էնթոնի Բարսամյանին, ԱՀՀ երևանյան գրասենյակի տարածաշրջանային տնօրեն Արփի Վարդանյանին և «Էյ Թի Փի» (Հայաստան ծառատունկ ծրագիր) բարեգործական ծրագրի փոխտնօրեն Արթուր Հարությունյանին: Ողջունելով հյուրերին` վարչապետը կարևորել է Ամերիկայի հայկական համագումարի գործունեությունը` ԱՄՆ-ում հայկական շահերի պաշտպանության շուրջ հայությանը համախմբելու ուղղությամբ: Հանդիպմանը հյուրերը ներկայացրել են Համագումարի կողմից վերջին շրջանում իրականացված գործունությունը: Նրանք նշել են, որ Արցախում ունեցած հանդիպումները հնարավորություն են տվել ապրիլյան իրադարձությունների մասին իրական պատկերացում կազմել, ինչն օգնելու է ադրբեջանական ագրեսիայի հետեւանքով առաջացած հումանիտար խնդիրների վերաբերյալ ԱՄՆ քաղաքական ու հասարակական շրջանակներին իրազեկելու գործին: Հանդիպմանը մասնակցում էր ԱՀ փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը:

Նմանատիպ նյութեր