211652_close_icon
views-count2490 դիտում article-date 10:26 23-06-2016

Ինչ է անելու Հայաստանը ժամանակավոր խաղաղությունը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀԿ խորհրդարանական խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը հայտարարել է, որ Սանկտ Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո տեղի ունեցած Սարգսյան-Ալիև հանդիպումով ձեռք բերվեց ժամանակավոր խաղաղություն: Այն, որ խաղաղությունը ժամանակավոր է, կարծեք թե ոչ ոք չի վիճարկում, կամ համենայն դեպս Սանկտ Պետերբուրգի հանդիպման վերաբերյալ գնահատականների մեծ մասում չի վիճարկվում, և դա փաստորեն ընդունվում է նույնիսկ իշխանական մակարդակում: Առնվազն այն, որ չկան պատասխանատվության նշաձողեր հրադադարը խախտող կողմի համար, արդեն իսկ նշանակում է, որ չկան Ադրբեջանին զսպող հուսալի երաշխիքներ: Եվ այստեղ, բնականաբար, առաջնային հարցը դառնում է այն, թե որ կողմն ինչպես է օգտագործելու ժամանակավոր խաղաղությունը, ով ինչպես է պատերազմի պատրաստվելու, թեկուզ հենց նույն խաղաղությունը մի քիչ ավելի երկար ժամանակավոր դարձնելու համար: Եվ այս առումով Սանկտ Պետերբուրգի հանդիպումից հետո մենք պետք է հայացք ձգենք այն ամենին, ինչ տեղի է ունենում Հայաստանում: Ինչպե՞ս է այդ ժամանակը կամ ժամանակավորությունն օգտագործելու Հայաստանի Հանրապետությունը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում[/b]

Նմանատիպ նյութեր