211652_close_icon
views-count56377 դիտում article-date 23:43 23-06-2016

Ողբերգական դեպք Երևանում․ Դավիթաշենում 45-ամյա մարդը ընտանիքի անդամների մոտ՝ փողոցում հանկարծամահ է եղել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունիսի 23-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։10-ի սահմաններում՝ Դավիթաշեն վարչական շրջանի 3-րդ և 7-րդ փողոցների խաչմերուկում, ըստ նախնական տեղեկությունների հանկարծամահ է եղել Երևան քաղաքի, Մելքումով փողոցի 96/4 հասցեի բնակիչ՝ 45-ամյա Անդրանիկ Անտոնյանը։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խումբը, պետի տեղակալ՝ Արմեն Հարությունյանի գլխավորությամբ։ Դեպքի մասին տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից ժամանել է ավագ քննիչ՝ Արմեն Խաչատրյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Քննիչի կողմից նշանակվել է մի շարք փորձաքննություններ, այդ թվում դիակի դատաբժշկական փորձաքննություն։ ֆոտոլրագրողի տեղեկություններով մահացածը իր եղբոր հետ է եղել, ու երբ փորձել է նստել իր անձնական օգտագործման ավտոմեքենան, այդ պահին հանկարծամահ է եղել։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 24+
24+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր