211652_close_icon
views-count2372 դիտում article-date 09:40 24-06-2016

Անհրաժեշտ է կանգնեցնել համակարգում առկա փտախտը. «Իրատես de facto»

«Իրատես de facto» թերթը գրում է. «Ասում են, թե ԱԱԾ-ում սկսված կադրային սերնդափոխությունն առաջին ծիծեռնակն է առավել լայնամասշտաբ գործընթացների: Իշխանության վերին օղակում հասկացել են, որ առանց կոռուպցիայի դեմ պայքարի, առանց սերնդափոխության լուրջ քայլերի ոչ միայն չեն ստանա միջազգային հանրության, Արևմուտքի աջակցությունը, ինչն առաջիկա խորհրդարանական ընտրություններում օդի ու ջրի նման պետք է, այլև այն փտախտը, որն առկա է ողջ համակարգում, անհրաժեշտ է հիմնավորապես կանգնեցնել՝ թեկուզ սեփական ինքնապաշտպանության համար։ Ընդ որում, իշխանական բուրգն ընտրել է դանդաղ շտապելու տարբերակը, որպեսզի ցնցումներից զերծ պահի նույն այդ համակարգը, չստեղծի բողոքի մեծ օջախներ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր