2844 դիտում
22:46 24-06-2016
Պապը վերահաստատել է իր դիրքորոշումը 1915թ.-ի դեպքերի վերաբերյալ, այն է՝ Ցեղասպանություն
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում անդրադառնալով 1915 թվականի դեպքերին, օգտագործել է «ցեղասպանության» բառը՝ նկարագրելով Օսմանյան Կայսրությունում հայերի նկատմամբ տեղի ունեցած հանցագործությունները:
Պապը նշել է, որ այս ցեղասպանությունը, ցավոք, գլխավորել է անցյալ դարի անմարդկային աղետների տխուր ցուցակը, որոնք իրականացվել են ցեղապաշտական, գաղափարախոսական և կրոնական մոլորեցնող շարժառիթներով և որոնք մթագնել են մարդասպանների միտքը, ովքեր նպատակադրվել էին ոչնչացնելու մինչև իսկ ամբողջ ժողովուրդներ»:
«Մեր մարդկությունը անցած դարում ապրել է երեք մեծագույն, չլսված ողբերգություն: Առաջինին, որ համընդհանուր ձեւով սահմանվում է որպես 20-րդ դարի առաջին ցեղասպանոթյուն, զոհ գնացին հայերը, նաև հույներն ու ասորիները: Մյուսը երկուսի պատասխանատուն նացիզմն ու ստալինիզմն էին»,- ասել է Հռոմի պապը:
Նրա խոսքով՝ այս ոճրագործությունը հիշելը պարտադիր է, որովհետև որտեղ հիշատակ չկա, այնտեղ չարիքը դեռ բաց է պահում վերքը:
Լրագրողների հետ ճեպազրույցում Հռոմի Սուրբ Աթոռի մամուլի գրասենյակի տնօրեն մոնսինյոր Ֆեդերիկո Լոմբարդին՝ ուշադրություն հրավիրելով Պապի ելույթում օգտագործված «ցեղասպանություն» բառ վրա, մեկնաբանեց, որ Պապը ոչ միայն արտասանեց այդ բառը՝ «ցեղասպանություն», այլև ավելացրեց ևս մի դիտարկում այդ նախադասության վերջում՝ ընդգծելով, որ այդ ողբերգությունն առաջինն էր նախորդ դարի աղետալի միջադեպերի շարքում՝ և բնույով կրոնական, գաղափարախոսական ու ռասսայական էր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
835 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
865 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»