211652_close_icon
views-count1061 դիտում article-date 00:19 02-07-2014

Մեծ Բրիտանիայում կրկնակի կրճատում են ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը

Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն հայտարարել է, որ ծրագրում է կրկնակի կրճատել ահաբեկչության դեմ պայքարի ծախսերը՝ չնայած երկրում և արտերկրում ահաբեկչական սպառնալիքի աճին: Ծրագրվող կրճատումների մասին հաղորդագրությունները հայտնվել են Իրաքում իսլամիստ գրոհայինների հաջող առաջխաղացման ֆոնին, ինչը երկրի հանրության կողմից ընդունվել է ոչ միանշանակ: Չնայած Իրաքի իրադարձություններին, բրիտանական ԱԳՆ-ն, որի հակաահաբեկչական ստորաբաժանումը համարվում է ամենախոշորը երկրում, կրճատում է ահաբեկչության դեմ պայքարի բյուջեն՝ 51 մլն դոլարից հասցնելով 26 մլն դոլարի: Ծրագրվում է նաև 1/3-ով կրճատել ստորաբաժանման աշխատակազմը: Գերատսչությունում այս քայլը բացատրել են այն հանգամանքով, որ այդ ամենն արվում է՝ հաջորդ տարի նախարարության բյուջեն 170 մլն դոլարով կրճատելու նպատակով: «Financial Times»

Նմանատիպ նյութեր