27234 դիտում
11:47 26-06-2016
Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը հետիոտնի համար նախատեսված հատվածով անցնող ոստիկանության զորքերի աշխատակցին
Երեկ` հունիսի 25-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Իսակովի պողոտայի թիվ 24 հասցեի դիմաց Արագածոտնի մարզի Կողբ գյուղի բնակիչ, 57-ամյա Սմբատ Գրիգորյանը իր վարած Mercedes մակնիօշի 11 PP 303 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բակիչ, 23-ամյա Սուրեն Հակոբյանին:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով` վարորդը փախուստի չի դիմել և օգնել է հետիոտնին տեղափոխել Աստղիկ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները` Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության ավագ քննիչ Գեղամ Գալստյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Գ.Շամշյանի տեղեկություններով` վարորդ Ս. Գրիգորյանը աշխատում է «Մագանարտ» ՍՊԸ-ում` որպես տնօրեն, իսկ վրաերթի ենթարկվածը, ով փողոցը անցնելիս է եղել հետիոտնի համար թույլատրելի հատվածով` աշխատում է ոստիկանության զորքերում` որպես հրազիգ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարը` Գագիկ Շամշյանի
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1468 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)