7416 դիտում
12:09 15-11-2014
Երևանում ՍՊԸ-ի տնօրենը Mercedes-ով վրաերթի է ենթարկել փողոցը անթույլատրելի հատվածով անցնող 30-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով քննիչ Անդրանիկ Փարսադանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ նոյեմբերի 14-ին, Երևանում տեղի ունեցած վրաերթի փաստով:
Ժամը 23:20-ի սահմաններում Տիգրան Մեծ պողոտայի «Այրարատ» տոնավաճառի դիմաց Երևանի բնակիչ, 25-ամյա Պերճ Ամիրյանն իր վարած Mercedes մակնիշի 02 DD 030 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 30-ամյա Արսեն Հայկյանին, ով փողոցը անցնելիս է եղել անթույլատրելի հատվածով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իսկ վրաերթի ենթարկվածը բուժօգնություն է ստացել թիվ 06 շտապ օգնության բրիգադի կողմից:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Պերճ Ամիրյանն աշխատում է Երևանում գործող ՍՊԸ-ներից մեկում՝ որպես տնօրեն: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+