ԱՄՆ Օռլանդո նահանգում 2 օր առաջ ձեռք բերված շքեղ Lamborghini-ն բախվել է ծառին և 5 մասի բաժանվել
ԱՄՆ Օռլանդո նահանգում Lamborghini ավտոմեքենան ձեռք բերելուց ընդամենը 2 օր անց վարորդը մեծ արագությամբ բախվել է ծառին, ինչի հետևանքով շքեղ տրանսպորտային միջոցը 5 մասի է բաժանվել: Այս մասին հայտնում է Clickorlando.com-ը:
Բարեբախտաբար, վարորդն ու ուղևորը կապել էին ամրագոտիները, ինչի շնորհիվ հրաշքով ողջ են մնացել: Նրանք հոսպիտալացվել են ոտքի կոտրվածքով և ուղեղի ցնցումով:
Ոստիկանները նշել են, որ թանկարժեք մեքենան ձեռք է բերվել ավտովթարից ընդամենը 2 օր առաջ: