36803 դիտում
20:56 26-06-2016
Վլադիմիր Գասպարյանը հայտարարություն է արել եւ լուսանկարվել Պապի հետ
Հռոմի պապի այցի ընթացքում հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը:
Այս մասին ասվում է ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հայտարարության մեջ, որը մեջբերում ենք ամբողջությամբ. «Հռոմի Ֆրանցիսկոս Պապի ուխտագնացությունը Հայաստան պատմական իրադարձություն էր մեր երկրի և ժողովրդի համար: Երեք օր ողջ աշխարհի ուշադրությունը բևեռված էր աշխարհում առաջինը քրիստոնեությունը պետականորեն ընդունած Հայաստանի վրա:
«Երեք օր արվեց առավելագույնը՝ պապական այցի պատմական ոգին և քրիստոնեական շունչը լիասիրտ առնելու և աշխարհին վերադարձնելու համար: Ամեն ինչ արվեց մեր ժողովրդի, պետական ինստիտուտների, այն ծառայությունների կողմից, որոնք կոչված էին պահպանելու հասարակական կարգն ու անվտանգությունը:
Այդ ծառայությունների թվում մեծ պատասխանատվություն էր դրված ՀՀ ոստիկանության վրա, և հանրապետության մայրաքաղաքում, Գյումրիում, Էջմիածնում, այլ վայրերում արձանագրային արտակարգ ծառայություն իրականացնող մեր ստորաբաժանումները լիարժեք ու պատվով կատարեցին խնդիրը:
Շնորհակալություն եմ հայտնում ոստիկանության բոլոր այն ծառայողներին, որոնք պրոֆեսիոնալ կատարեցին իրենց պարտականությունները Հռոմի Ֆրանցիսկոս Պապի այցելության օրերին՝ կրկին հավաստելով ապահով ու քաղաքակիրթ Հայաստանի իրողությունը:
Շնորհակալություն մեր քաղաքացիներին՝ բոլոր միջոցառումները իրենցը համարելու, ցանկացած իրավիճակի ըմբռնումով մոտենալու և ծառայություն կատարող ոստիկաններին աջակցելու համար:
Ուրախալի է, որ նման կարևորագույն իրադարձությունների ժամանակ ոստիկանության ու հանրության փոխըմբռնման և գործընկերության ավանդույթ է ձևավորվում, որը պետք է դառնա մեր ազգային նկարագրի մասը:
Աստված մեզ պահապան»:
Վլադիմիր ԳԱՍՊԱՐՅԱՆ
ՀՀ ոստիկանության պետ,
գեներալ-լեյտենանտ
[color=#EF2929]Տեքստն ու լուսանկարները՝ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանի ֆեյսբուքյան էջից:[/color]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
1069 դիտում
23:33 13-07-2023
Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր. հայտարարություն
9938 դիտում
15:33 23-01-2014
ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը պաշտոնանկ է արել ոստիկանության Շիրակի մարզի ոստիկանապետին. (լրացված)