211652_close_icon
views-count1069 դիտում article-date 23:33 13-07-2023

Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր. հայտարարություն

Հակակոռուպցիոն կոմիտեի լալահառաչ  «բացահայտումներն» ու մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն: Այս մասին հայտարարել է Վլադիմիր Գասպարյանի պաշտպանական խումբը։

«Այսօր Հակակոռուպցիոն կոմիտեն լալահառաչ նյութ է տարածել, որտեղ խոսել է հերթական «բացահայտումների» մասին: Ավելորդ ենք համարում արձանագրել, որ մեղադրանքները իրականության հետ աղերսներ չունեն:

Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան լվացել է, ապա վստահաբար՝ ոչ Վլադիմիր Գասպարյանը և ոչ՝ փողեր, այլ Հակակոռուպցիոն կոմիտեն և՝ հանրության ուղեղները: Անցնող 5 տարիների ընթացքում հնարավոր չի եղել հիմնավորել որևէ իրավախախտում, որը կատարել է Վ. Գասպարյանը, հակառակը՝ մենք կարող ենք տեսնել դատավճիռեր և վճիռներ, որ Վ.Գասպարյանը և իր ընտանիքը ծառայել են և վաստակել բյուրեղյա մաքրությամբ: Հակակոռուպցիոն կոմիտեի հայտարարությունը առնավազն հեռու է իրականությունից և լուծել է օրվա լրահոսի վերնագրերի հարցը:

Նյութը տեղադրողները շատ արագ են մոռացել այն արագությունը, որով Հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավարները փախուստի են դիմել, երբ Վ. Գասպարյանին տեսել են Կոմիտեի շենքում: Կոչ ենք անում զերծ մնալ չփաստարկված հրապարակումներ կատարելուց և փորձել դատավարական ընթացակարգերով աղերսել մեղադրական այն ակտերը, որոնք չեն լինելու»,- նշված է հայտարարությունում:

 

Նմանատիպ նյութեր