211652_close_icon
views-count20154 դիտում article-date 08:40 28-06-2016

Ավտովթար Երևանում.բախվել են 36-ամյա վարորդի Pradon-ն ու 33-ամյա վարորդի 06-ը. վերջինը գլխիվայր շրջվել է. Կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ` հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում : Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում, բախվել են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ 33-ամյա Վալերի Ամիրյանի վարած ВАЗ 2106 մակնիշի 35 LL 672 համարանիշի և Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 6-րդ նրբանցքի 7-րդ տան բնակիչ, 36-ամյա Գագիկ Ներսիսյանի վարած Toyota մակնիշի 77 UU 600 համարանիշի, ավտոմեքենաները, վերջինը բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի 876 OF 61 համարանիշի տաքսի ավտոմեքենային, իսկ 06-ը գլխիվայր շրջվել է: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ВАЗ 2106 –ի 4 ուղևոր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Վթարի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 7-րդ դասակի աշխատակիցները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչություն, որտեղից ժամանել է հատկապես կարևորագույն գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում է տուժածների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 36+
36+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր