4809 դիտում
14:28 28-06-2016
Թուրքիան հրաժարվել է փոխհատուցում վճարել խոցված ռուսական Cy-24 ինքնաթիռի համար
Թուրքիայի վարչապետ Յըլդըրըմը CNN Turk հեռուստաալիքի եթերում հայտարարել է. «Ռուսաստանին ինքնաթիռի համար փոխյատուցում վճարելու մասին խոսք անգամ չի կարող լինել, մենք ընդամենը ներողություն ենք խնդրել և այդքանը», փխանցում է Взгляд-ը:
Ավելի վաղ Յըլդըրըմը TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել էր, որ Թուրքիան անհրաժեշտության դեպքում փոխհատուցում կվճարի:
Հիշեցնենք, որ երեկ՝ հունիսի 27-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ուղերձ էր ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանից, ով ներողություն է խնդրել Սիրիայում թուրքական օդուժի կողմից Cy-24 մարտական ինքնաթիռը կործանելու համար և պատրաստակամություն հայտնել վերականգնել Ռուսաստանի հետ հարաբերությունները:
Ուղերձում նշված էր, որ Անկարան պատրաստ է ցանկացած նախաձեռնության՝ թեթևացնելու համար ցավը և ծանրությունը, որը կրում է ինքնաթիռի զոհված օդաչուի՝ Օլեգ Պեշկովի ընտանիքը:
Նմանատիպ նյութեր
3867 դիտում
15:14 30-11-2015
Թուրքիան Ռուսաստանին է հանձնել խոցված Cy-24 ինքնաթիռի օդաչուի մարմինը
16648 դիտում
14:34 24-11-2015
Թուրքիայի հետ սահմանին խոցված ռուսական ռազմական ինքնաթիռի օդաչուներից մեկը պատանդ է վերցվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
583 դիտում
19:30 17-01-2025
Թուրքիան և Ադրբեջանը մտադիր են առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի
688 դիտում
15:56 17-01-2025
Թուրքիայի ԱԳ նախարարը վաղը կմեկնի Ադրբեջան, քննարկվելու է հայ-ադրբեջանական խաղաղ կարգավորման գործընթացը
946 դիտում
23:34 16-01-2025
Ռուսաստանի և ԱՄՆ նախագահները կարող են ցանկացած պահի հեռախոսազրույց ունենալ. Ուշակով