211652_close_icon
views-count1940 դիտում article-date 09:55 29-06-2016

Եթե ռուսական կողմը դեմ լինի, հակառակորդի ինքնաթիռը կոչնչացվի՞, թե՞ ոչ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ ԱԺ-ն երեկ սկսեց քննարկել 2015-ի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի և Ռուսաստանի միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը, որը արդեն իսկ բուռն քննարկումների տեղիք է տվել: Մինչ այս իշխանական շրջանակներում տեղեկություններ կային, որ ՀՀ իշխանությունները փաստաթուղթը ԱԺ կուղարկեն սեպտեմբերին: Սակայն, ինչպես երևում է, ռուսական կողմը պահանջել է փաստաթղթի վավերացումն արագացնել: Իսկ ինչո՞վ է վտանգավոր այս նախագիծը: Երեկ ԱԺ-ում պատգամավոր Նիկոլ Փաշինյանը պարզ հարց ուղղեց ՀՀ պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանին. Եթե հայկական կողմը որոշի խոցել ՀՀ տարածք ներխուժած ադրբեջանական ինքնաթիռը, իսկ ռուսական կողմը դեմ լինի, ի վերջո, հակառակորդի ինքնաթիռը կոչնչացվի՞, թե՞ ոչ: Նազարյանն ուղղակի պատասխան չտվեց: Ստացվում է, որ ՀՕՊ համակարգն իրականում ամբողջությամբ կառավարելու են ՌԴ համապատասխան զինվորականները, և նրանք են որոշում կայացնելու»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր