2206 դիտում
10:33 29-06-2016
Իշխանությունների մանր խորամանկությունը դժվար թե «անցնի». «Առավոտ»
«Առավոտ» թերթը գրում է. «Ընտրական օրենսգրքի՝ որոշ կետերում համաձայնեցված տարբերակի ընդունումից հետո իշխանություններն ունեն հրաշալի պատրվակ՝ այդ կետերից հրաժարվելու՝ ասելով, թե եվրոպացիները փող չեն տալիս: (Բրիտանիայի հանրաքվեն էլ է դրան «նպաստում»՝ ԵՄ-ի գլուխը խառն է, մեզանով ժամանակ չեն ունենա զբաղվելու): Պարզ է, որ իշխանություններին ավելի հարմար է ընտրություններ անցկացնել առանց նույնականացման քարտերի, և առանց նկարահանումների: Դա նաև հրաշալի արդարացում է եվրոպացիների աչքում՝ տեսա՞ք, որ մենք ամեն ինչ արեցինք՝ ընդդիմության պահանջները կատարելու համար, դե հիմա որ դուք փողը չեք տալիս, ի՞նչ անենք:
Այս մանր խորամանկությունը դժվար թե «անցնի»: Պարզ է, միջազգային կազմակերպությունները կամ պետությունները փող են տալիս Հայաստանի պետական կառույցներին՝ ընտրությունները կազմակերպելու համար:
Պարզ է, որ այս պարագայում ընդդիմությունը կամ քաղաքացիական հասարակությունը չեն կարող բանակցել՝ դրամաշնորհ ստանալու համար: Այնպես որ՝ ընտրական գործընթացի բարելավումը տապալելու պատասխանատվությունն ամբողջությամբ կընկնի իշխանությունների վրա»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1306 դիտում
09:45 30-08-2014
Կենցաղային մեր մանր «դարդուցավերը» խանգարում են հասկանալ, թե ինչպիսի երկրում ենք ապրում. «Առավոտ»
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»