Արագածոտնի մարզի Ավան համայնքի «Անմահների պուրակում» տեղադրվեց «Փառք հայոց զինվորին» հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր` հունիսի 29-ին, մեր հանրապետությունում նշվում է անհայտ կորած ազատամարտիկների հիշատակի օրը:
Այդ առիթով Արագածոտնի մարզային միջոցառումն այս անգամ անցկացվեց Ավանում, որտեղ երախտագետ հանրությունն իր հարգանքի տուրքը մատուցեց մարզի 11 անհայտ կորածներին:
Նախորդ տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի կապակցությամբ, գյուղի բարերար Պետրոս Պետրոսյանի միջոցներով այստեղ հիմնվել է «Անմահների պուրակ» և տեղադրվել է 6 մետր բարձրությամբ մեծադիր խաչը: Նույն բարերարի նախաձեռնությամբ այս պուրակում կանգնեցվեց «Փառք հայոց զինվորին» խորագիրը կրող հուշակոթողը:
Հանդիսավոր բացմանը ներկա էին Արագածոտնի մարզպետ Գաբրիել Գյոզալյանը, ԱԺ պատգամավորներ, մշակույթի գործիչներ, հյուրեր հարակից համայնքներից եւ մայրաքաղաքից:
Հուղակոթողի բացման պատիվը տրվեց մարզպետ Գաբրիել Գյոզալյանին: Ողջունելով մասնակիցներին, մարզպետն իր երախտիքի և հարգանքի տուրքը մատուցեց անհայտ կորածներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին, բարերար Պետրոս Պետրոսյանին և քանգդակագործ Վարազդատ Համբարձումյանին: Նա հարատև խաղաղություն մաղթեց Հայոց աշխարհին, խաղաղություն, որի երաշխավորը մեր հզոր ու անպարտելի բանակն է:
Օրվա խորհրդին համահունչ` կատարվեցին ազգային ազատագրական երգեր եւ պարեր:
Լուսանկարները` Գագիկ Շամշյանի