4660 դիտում
18:45 25-03-2017
Երևանի Մոսկովյան պուրակում տեղադրվեց Երվանդ Քոչարի կերտած «Ալեգորիա» արձանը
Նկարիչ, քանդակագործ Երվանդ Քոչարի ստեղծագործություններից մեկը` «Բանվորը և կոլտնտեսականը» արձանը, որը վերանվանվել է «Ալեգորիա», մարտի 25-ին տեղադրվեց Երևանի Մոսկովյան պուրակում՝ ԿԸՀ շենքի հարևանությամբ:
Արձանի հանդիսավոր բացումը կատարեցին քանդակագործի որդին՝ Ռուբեն Քոչարը և մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Վերաարժևորում ենք Քոչարի ստեղծագործություններից մեկը, որը, ցավոք սրտի, քաղաքի կառուցապատման հետևանքով հայտնվել էր մեզ համար ոչ տեսանելի վայրում: Ժամանակին այս արձանը տեղադրված էր Գրապալատի գրատան բակում, և 1970-ականներին, երբ կառուցվեց Կորյունի փողոցի վրա բարձրահարկ շենքը, արձանն ամբողջությամբ դարձավ անտեսանելի՝ փակվեց մեր հանրության համար»,- ասաց Մշակույթի նախարարը:
Երվանդ Քոչարի որդին՝ Ռուբեն Քոչարը նույնպես անդրադարձավ արձանի պատմությանը:
«Առաջ կանգնած էր. «Հայպետհրատ»-ը կար՝ դրա բակում, դե անցավ ժամանակ, և «Պետհրատ»-ն էլ մոռացվեց, այդ տարածքն էլ, արձանն էլ՝ հետը: Ուղղակի ես շատ ուրախ եմ, որ Քոչարը, տեսնում եք, որ էլի ապրում է, որովհետև ժամանակ առ ժամանակ իմաց է տալիս՝ իր գործերով, և ինքն էլ հենց դրա մասին էր խոսում: Իր ամբողջ հույսը ապագան էր, և նա միշտ էլ ասում էր՝ «ես ժամանակից չեմ վախենում, ժամանակը իմ ընկերն է, իմ օգնականն է», և նրա վրա էր իր հույսը»,- ասաց քանդակագործի որդին:
Հիշեցնենք, որ Երվանդ Քոչարի՝ 1939-ին կերտած «Սասունցի Դավիթ» արձանի գիպսե տարբերակը խորհրդային ղեկավարների որոշմամբ 1941-ին փշուր-փշուր արվեց և ոչնչացվեց, իսկ Քոչարը 2 տարի 2 ամիս ազատազրվեց «Սասունցի Դավիթ» արձանի թուրը Թուրքիայի դեմ ուղղելու մեղադրանքով։ 1959-ին՝ Սառը պատերազմի առաջին տարիներին Քոչարին կրկին հնաձնարարվեց կերտել «Սասունցի Դավիթ» արձանը, որը տեղադրված է կայարանամերձ հրապարակում և երկար տարիներ Երևանի այցեքարտն էր:
Նմանատիպ նյութեր
8662 դիտում
09:01 29-10-2019
Երվանդ Քոչարի ընկերոջ որդու առաջարկը՝ Սասունցի Դավթի արձանը տեղափոխել Հանրապետության հրապարակ. «Հայկական ժամանակ»
41188 դիտում
17:42 29-06-2016
Արագածոտնի մարզի Ավան համայնքի «Անմահների պուրակում» տեղադրվեց «Փառք հայոց զինվորին» հուշակոթող. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
763 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
634 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
436 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը