211652_close_icon
views-count2299 դիտում article-date 12:57 29-09-2021

«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքներում կմատուցվեն պետական ծառայություններ

 

«ՀայՓոստ» ընկերությունը փոստային բոլոր բաժանմունքներում այսուհետ մատուցում է պետական ծառայությունների լայն սպեկտոր, որը հաճախորդներին հնարավարություն է տալիս ավելի հարմար եղանակով ստանալ անհրաժեշտ ծառայությունների փաթեթը։ 

Այս մասին տեղեկացնում է «ՀայՓոստ» ընկերությունը:

«ՀայՓոստ»-ի բոլոր բաժանմունքերից հնարավոր է օգտվել հետևյալ ծառայություններից․

  • Ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանքի տրամադրում
  • ՔԿԱԳ գործակալության կողմից տրամադրված տեղեկանքների` օրինակ՝ ծննդյան, ամսուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների միջազգային վավերացում (APOSTILLE)
  • ԱՁ-ների գրանցում, փոփոխություն և հաշվառումից հանում
  • ՍՊԸ-ների գրանցում (Ստանդարտ կանոնադրությամբ) և փոփոխություններ
  • Օտարերկրյա պետություններ ներկայացնելու համար Հայաստանի Հանրապետությունում դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանքների տրամադրում:

«ՀայՓոստի բոլոր բաժանմունքերում հաճախորդներն այժմ կարող են ստանալ պետական մի շարք ծառայություններ։ Այս քայլով մենք ապահովում ենք մեր հաճախորդների համար հարմարավետություն և հասանելիություն՝ հնարավորություն տալով ՀՀ ամենամեծ ցանցում՝ ՀայՓոստի գրեթե 850 բաժանմունքում իրականացնել գործարքներ և ստանալ պետական անհրաժեշտ ծառայությունները»,- նշել է «ՀայՓոստ»-ի գլխավոր տնօրեն Հայկ Կարապետյանը:

«ՀայՓոստ»-ը նախատեսում է նաև ընդլայնել մատուցվող պետական ծառայությունների շրջանակը:






 

Նմանատիպ նյութեր