211652_close_icon
views-count2251 դիտում article-date 21:55 30-06-2016

Տեղի է ունեցել Արցախի Ազգային ժողովի գարնանային նստաշրջանի եզրափակիչ նիստը

Հունիսի 30-ին խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանի նախագահությամբ տեղի է ունեցել Ազգային ժողովի 3-րդ նստաշրջանի եզրափակիչ նիստը: Գարնանային նստաշրջանի ավարտին ԼՂՀ խորհրդարանականները «ԱԺ կանոնակարգ» օրենքի համաձայն քննարկել են նախորդ տարվա բյուջեի կատարողականը և ամփոփել նստաշրջանի օրակարգում ներառված օրենսդրական նախաձեռնությունները: Խորհրդարանը քննարկել և առաջին ընթերցմամբ ընդունել է՝ «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» ԼՂՀ օրենքը, որը սահմանում է բնապահպանական վճարների դրույքաչափերն ու դրանց հաշվարկման կարգը: «Սնանկության մասին», «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» և «Հարկերի մասին» ԼՂՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ԼՂՀ օրենքները: «Սնանկության մասին» ԼՂՀ օրենքը կոչված է կատարելագործել սնանկության ոլորտում ծագող հարաբերութունների իրավական կարգավորումը՝ հիմք ընդունելով իրավակիռար պրակտիկան: Փաթեթի մյուս օրենքներում լրացում և փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է «Սնանկության մասին» օրենքի ընդունմամբ: Ազգային ժողովը հաստատել է նաև. «Շահութահարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նպատակ ունի խթանել բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի նկատմամբ հաշվարկված տոկոսների, տույժերի և տունգանքների զիջման ու ներման գործընթացը: Բանկի կամ վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները 2016թ.-ի ընթացքում զիջելու կամ ներելու դեպքում, այդ գումարների չափով կնվազեցվի բանկի վարկային կազմակերպության տվյալ տարվա համախառն եկամուտը և ըստ այդմ էլ՝ կնվազեցվի շահութահարկը: «Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ԼՂՀ օրենքը, որը նախատեսում է բարելավել ապրիլի 1-ից հետո հակառակորդի կողմից սանձազերծված ռազմական գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների կամ կամավորականների ընտանիքի անդամների սոցիալական վիճակը: Զոհված զինծառայողների կամ կամավորականների ժառանգների, երաշխավորների և ընտանիքի անդամների՝ բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից վարկի գումարների ներման դեպքում այդ գումարները չեն հարկվի եկամտային հարկով: «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թթ. ծրագրի կատարման 2015թ. տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ԼՂՀ օրենքը:

Նմանատիպ նյութեր