3110 դիտում
09:11 01-07-2016
Առաջին հարվածը ռուս-թուրքական հաշտությունից. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայտարարելով, թե սկսում են Թուրքիայի հետ հաշտության գործընթաց, Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը նաև հայտարարեց այդ երկրի հետ գժտության հետևանքով սահմանված առևտրային սահմանափակումները չեզոքացնելու մասին: Ռուսաստանցիներին արդեն թույլատրվում է հանգստանալ Թուրքիայում: Շուտով ռուսական շուկան կբացվի նաև թուրքական գյուղմթերքի առաջ:
Սանկտ Պետերբուրգում Սարգսյան-Ալիև հանդիպումից առաջ առանձնազրույց ունենալով Սերժ Սարգսյանի հետ, Պուտինը որպես հայ-ռուսական տնտեսական գործակցության, ինչպես նաև ԵՏՄ տնտեսական էֆեկտ նշել էր հայկական գյուղմթերքի աճը ռուսական շուկայում: Դրանից մի քանի օր անց սկսվեց ռուս-թուրքական հաշտությունը, որի առաջին հարվածը կստանան հենց հայկական գյուղմթերք արտահանողները:
Բանն այն է, որ ռուսական շուկայում հայկական գյուղմթերքի աճը պայմանավորված չէր ԵՏՄ-ով, կամ ռուս-հայկական տնտեսական կապերով, ինչի մասին հեքիաթներ են պատմում Պուտինն ու հայաստանցի շատ պաշտոնյաներ: Այդ աճը պայմանավորված էր նրանով, որ Թուրքիայի հետ գժտվելուց հետո արգելեց այդ երկրի գյուղմթերքի մուտքը Ռուսաստան: Այժմ, երբ այդ մուտքն ամենայն հավականաությամբ կբացվի մոտ ապագայում, հայկական գյուղմթերքը լուրջ մրցակից կստանա, կամ ավելի շուտ կվերակագնվի մրցակցային այն արգելքը, որը կար նախկինում:
Իսկ հաշվի առնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք հանգամանքներ՝ պետք է խոստովանել, որ հայկական գյուղմթերքը թուրքականի համեմատ ներկայումս, մեղմ ասած, մրցունակ լինել չի կարող: Այն թուրքականի համեմատ մրցունակ չէ նույնիսկ հայկական շուկայում, ուր մնաց ռուսական»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
2621 դիտում
23:00 01-07-2016
Ռուս-թուրքական այս մերձեցման ու 1921 թվականի ռուս-թուրքական պայմանագրում որևէ ընդհանրություն չկա. ՀՀԿ խոսնակ
2041 դիտում
19:47 10-10-2020
Արման Թաթոյան. Ռուս լրագրողը տեսել է՝ ինչպես է թիրախային հարվածը հասցվում Մայր տաճարին
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»