211652_close_icon
views-count2289 դիտում article-date 15:15 01-07-2016

«Նուբարաշենում» կալանավորների նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում. Հելսինկյան ասոցիացիա

ՔԿՀ-ներում միայն 2015թ-ին 25 մարդ է մահացել հիվանդություններից: Հելսինկյան ասոցիացիայի ներկայացուցիչները բարձրաձայնում են, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում կալանավորների նկատմամբ անօրինական ճնշումներ են գործադրվում, նրանցից մեկը Հրաչյա Գևորգյանն է: Իրավապաշտպաններն այս մասին ահազանգեցին լրագրողների հետ զրույցում: «Մենք այս պահին բարձրաձայնում ենք նրա ապրել ու չապրելու խնդիրը, նրա մեղավոր լինել-չլինելը չէ»,- հայտարարեց ՀԿ-ի փաստաբանը: Հրաչյա Գևորգյանը պատիժ է կրում 2011թ-ից, և ըստ իրավապաշտպանների` դատապարտյալի նկատմամբ ճնշումներ են կիրառվել միայն այն պատճառով, որ «ինչ-որ ՔԿՀ-ի բարձրաստիճան պաշտոնյա առաջարկ է արել, որից նա հրաժարվել է»: Թե այդ ինչ առաջարկ է արել, կազմակերպության նախագահ Միքայել Դանիելյանը չի բարձրաձայնում ու լրագրողներին կոչ է անում` ինքնուրույն պարզել: ՔԿՀ-ի հիվանդանոցում, ըստ իրավապաշտպանի, Հրաչյա Գևորգյանին թունավորել են. ներարկել նյութ, որից հետո նա տեղափոխվել էր «Արմենիա» ԲԿ` կոմայով: 15 օր հետ կոմայից դուրս էր եկել՝ խոսելու, քայլելու, կլլելու ունակությունը կորցրած: Հիմա դատապարտյալը Նուբարաշենում» է, անգամ զուգարանից ինքնուրույն չի կարող օգտվել. բայց նրան թողել են անօգնական վիճակում: Հրաչյա Գևորգյանը ունի բազմաթիվ հիվանդությունների «փունջ». Պարկինսոն, «Հեպատիտ C» և մի շարք այլ հիվանդություններ. սրանք բոլորն այն հիվանդությունների ցանկում են, որոնցով դատապարտյալներն ազատվում են պատժի կրումից:

Նմանատիպ նյութեր