5605 դիտում
17:51 18-05-2014
Արտակարգ իրավիճակ՝ Դիլիջան-Ճամբարակ ճանապարհին. ժայռաբեկորները «գրավել են» ճանապարհը (լրացված)
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցալ Դիլիջան-ճամբարակ ճանապարհի Գոշ գյուղի վարչական տարածքում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, անձրևային եղանակի պատճառով տեղի է ունեցել խոշոր ժայռաբեկորների քարաթափում և ճանապարհը փակ է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի ծառայողները, իսկ ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնից փորձում են տեղեկությունը փոխանցել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայություն, Տրանսպորտի և կապի նախարարություն ու մարզպետարան:
Փլուզման հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան:
Քարերի մեծությունն անցնում է 5-ից 10 տոննան:
***
18: 15
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը տեղեկացնում է, որ նշված ավտոճանապարհի 5-րդ կմ-ում տեղի է ունեցել 150-200 մետր բարձրությամբ սարի ամբողջական փլուզում:
Մեծ ժայռաբեկորները, որոնց ծավալը 250-280 խմ է, երկկողմանի փակել են ճանապարհը: Այս պահին ևս ճանապարհին շարունակվում են քարեր և ժայռաբեկորներ թափվել:
Դեպքի վայրում աշխատանքներ են կատարում Դիլիջանի «Հաղարծին» ՓԲԸ-ի ճանապարհաշինարարները:
Տեղի ունեցած փլուզման հետևանքով տուժածներ չկան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս չօգտվել նշված ճանապարհահատվածից:
***
22:00
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ սարի փլուզման ու քարաթափման վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանը և Դիլիջանի Հաղարձին ՓԲԸ-ի ճանապարահշինարարների օպերատիվ գործողությունների արդյունքում ահագին ժայռաբեկորներ հեռացվել են ճանապարհից և ճանապարհը մասամբ դարձել է երթևեկելի, սակայն կան հսկայական ժայռաբեկորներ, որոնք պայթեցնելուց հետո հնարավոր կլինի հեռացնել ճանապարհից:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
790 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
628 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
742 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված