211652_close_icon
views-count3193 դիտում article-date 22:38 01-07-2016

Երևանի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացվեց «Խոսող խաղալիք» մանկական փառատոնը

«Երևանյան ամառ 2016» եռամսյա միջոցառումների ծրագրում ներառված մանկական ծրագրերից երեխաների համար ամենասպասվածը մայրաքաղաքի Միսաք Մանուշյանի անվան պուրակում անցկացված «Խոսող խաղալիք» մանկական ուրախ փառատոնն էր: 2-րդ տարին անընդմեջ անցկացվող փառատոնին այս անգամ մասնակցել են ավելի քան 2 տասնյակ տիկինիկագործներ: Ներկայացված աշխատանքներն ինչպես խաղարկային, այնպես էլ երեխաների խաղի կազմակերպման համար նախատեսված տիկնիկներ էին: Տիկնիկների ցուցադրությամբ մեկնարկած փառատոնը շարունակվել է համերգային ուրախ ծրագրով: Օրվա երկրորդ կեսին պուրակը վերածվել է հեքիաթի հերոսների շքերթային հրապարակի:  Իսկ ավելի ուշ Երևանի, նաև մարզերի տիկնիկային տարբեր թատրոնների ու ստուդիաների մասնակցությամբ  մանկական տիկնիկային ներկայացումներ են ցուցադրվել: Միջոցառմանը ներկա էր Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը: Շրջելով տաղավարներում, ծանոթանալով ձեռագործ աշխատանքներին՝ Արամ Սուքիասյանը նշել է, որ փառատոնը գունավորում և յուրահատուկ տրամադրություն է փոխանցում ամառային Երևանին: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր