Իսլանդիայի նախագահը հրաժարվել է Ֆրանսիայի հետ խաղին VIP օթյակում լինել
Իսլանդիայի նորընտիր նախագահ Գվյուդնի Յոուհանեսոնը հայտարարել է, որ Եվրո-2016-ում Ֆրանսիայի հետ ¼ եզրափակիչ խաղին հետևելու է Իսլանդիայի հավաքականի երկրպագուների տրիբունայում:
«Իմ ինչի՞ս է պետք է նստել VIP օթյակում` շամպայնը ձեռքիս, երբ դա ես կարող եմ անել աշխարհի ցանկացած կետում: Ոչ, ես երկրպագուների հետ լինելու եմ տրիբունայում և հագնելու եմ Իսլանդիայի հավաքականի իմ մարզաշապիկը:
Հարգանք տածելով Ֆրանսիային, նրան չպետք է մեզ թերագնահատեն», ասել է Յոուհանեսոնը:
Գվյուդնի Յոուհանեսոնը 48-ամյա պատմաբան և թարգմանիչ է, որը նախագահական ընտրություններում հաղթել է հունիսի վերջերին:
Հիշեցնենք, որ Ֆրանսիա-Իսլանդիա հանդիպումը կկայանա հուլիսի 3-ին: