211652_close_icon
views-count37554 դիտում article-date 10:27 03-07-2016

Մոսկվայում «ФСБ»-ի ակադեմիայի շրջանավարտները 30 Mercedes G-Wagen-ներով երթ են կազմակերպել. գեներալ-մայորը կոչ է արել հեռացնել նրանց ծառայությունից. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մոսկվայում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության (ФСБ) ակադեմիայի շրջանավարտները ավելի քան 30 Mercedes Gelandewagen-ներով ավտոշքերթ են կազմակերպել մայրաքաղաքում` ակադեմիայի ավարտի կապակցությամբ: Այս մասին հայտնում է Интерфакс-ը: Ակադեմիայի շրջանավարտներից մեկը ավելի ուշ հրապարակել է տեսանյութը համացանցում, ինչը մեծ վրդովմունք է առաջացրել Անվտանգության ծառայության ներկայացուցիչ, գեներալ-մայոր Ալեքսանդր Միխայլովի մոտ, ով կոչ է արել հեռացնել ծառայությունից կազմակերպիչներին: Սա ծառայության շահերի դավաճանություն է կարիերայի սկզբում: Անթույլատրելի է` հրապարակել ապագա հետախույզների մասնակցությամբ տեսանյութը համացանցում,- հայտնել է պաշտոնյան: Եթե սպիտակ «Волга»-ներով լինեինք` երևի դուր գար,- ասել է մասնակիցներից մեկը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր