Նոր Զելանդիայի փոստում 10 մլն արժողությամբ թմրանյութի խոշորագույն բեռ են առգրավել` ձիու քանդակի տեսքով
Նոր Զելանդիայում ոստիկանությունը 35 կգ կոկային է առգրավել, որը ուղարկվել է փոստով` ձիու տեսքով քանդակի մեջ: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նշվում է, որ ծանրոցը Մեքսիկայից եկած թմրանյութի խոշորագույն բեռն է պատմության մեջ: Առգրավված կոկայինի արժեքը կազմում է 10 մլն դոլար:
Հատուկ օպերացիայի արդյունքում ձերբակալվել է մեկ ամերիկացի և երկու մեքսիկացի:
Ոստիկանությունը ենթադրում է, որ թմրանյութը պլանավորել էին ուղարկել Կրայթչերչ քաղաքում աշխատող օտարերկրյա բանվորներին, ովքեր շինարարական աշխատանքներ են իրականացնում 2011թ-ին տեղի ունեցած երկրաշարժից հետո: