211652_close_icon
views-count48994 դիտում article-date 18:05 06-07-2016

Երևանում 49-ամյա վարորդը «յաշիկով» 2X2 բարի մոտ վրաերթի է ենթարկել Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտորի տղային. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 6-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:40-ի սահմաններում 49-ամյա Համլետ Հակոբյանը իր վարած Mercedes G մակնիշի 10 QQ111 համարանիշի ավտոմեքենայով Խանջյան փողոցում` 2X2 բարի մոտ վրաերթի է ենթարկել հետիոտն Դանիել Ջհանգիրյանին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին տեղեկացրել ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն: Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևանի քննչական վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արմեն Ճանճապանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: Գ. Շամշյանի տեղեկություններով` վրաերթի ենթարկվածը Երևանի «Գլաձոր» համալսարանի ռեկտոր Ժորա Դանիելի Ջհանգիրյանի տղան է: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր