211652_close_icon
views-count2618 դիտում article-date 10:00 09-07-2016

Ֆիլոսի վերադարձը. նա Բրեժնևի պես «փայլատակել է». «Չորրորդ իշխանություն»

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. ««Ազգային միասնություն» շարժման մարզային կառույցների հավաքում Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանը ելույթի տեքստն ընթերցելիս շփոթել է տողերը, ապա արդարացել, թե «Բրեժնևը որ կարդում էր, մի տող բաց էր թողնում: Իմ մոտ էլ էր…»: «ՉԻ» - Արա Աբրահամյանի կարգի ինտելեկտուալներն, իհարկե, կարող են նաև շփոթվել, դա խնդիր չէ: Վերջին հաշվով՝ հասարակությունը նոր չէ, որ պետք է ծանոթանա նրա մտքի փայլատակումներին: Այստեղ ուրիշ պրոբլեմ կա. Բանն այն է, որ պրն Աբրահամյանը հայտարարել է նաև, թե քաղաքականություն մտնելու մտադրությունից չի հրաժարվել, այդ հարցում որևէ մեկն իրեն չի կարող խանգարել, իրենք պատրաստ են համագործակցել բոլորի հետ, և ընդհանրապես՝ իրենց դռները բաց են: Ու ամենավտանգավորը հենց սա է: Փաստորեն՝ մարդը գալիս է բոլորի հետ համագործակցելու: Ընդ որում՝ հայտնի է, որ «Բրեժնևը ում հետ հանդիպում էր, բռնում մի լավ պաչում էր»: Այնպես որ՝ քաղաքական դաշտում թեժ զարգացումներ են սպասվում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր