211652_close_icon
views-count1474 դիտում article-date 16:26 09-07-2016

Շիրակի և Արմավիրի մարզերում կարկտավտանգավոր ամպեր են ցրվել

Հուլիսի 8-ին ընդամենը 52 հակակարկտային կայանքներով ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 6 ամպ, կատարվել է 6872 կրակոց: Դիտարկվող տարածքում և տարածքից դուրս կարկտահարության դեպքեր չեն գրանցվել: *** Ժամը 15.28-ից մինչև 16.50-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 13 կայանքներից Շիրակի մարզի Ախուրիկ, Անուշավան, Բայանդուր, Գետք, Երազգավորս, Ղարիբջանյան, Շիրակավան, Վահրամաբերդ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 3 ամպ, կատարվել է 722 կրակոց: *** Ժամը 15.24-ից մինչև 15.55-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 32 կայանքներից Արմավիրի մարզի Բագարան, Շենիկ, Արգինա, Քարակերտ, Դալարիկ, Ամասիա, Արաքս (Արմավիրի շրջան), Արաքս (Վաղարշապատի շրջան), Արևադաշտ, Տալվորիկ, Հացիկ համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 5188 կրակոց: *** Ժամը 13.52-ից մինչև 14.41-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 5 կայանքներից Շիրակի մարզի Հացիկ, Մայիսյան, Քեթի համայնքների տարածքներում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 770 կրակոց: *** Ժամը 08.25-ից մինչև 08.40-ը ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության հակակարկտային 2 կայանքներից Շիրակի մարզի Մանթաշ համայնքի տարածքում ներգործության է ենթարկվել կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 192 կրակոց:

Նմանատիպ նյութեր