Թուրքիա է ժամանել ռուսաստանցի զբոսաշրջիկների առաջին խումբը
Թուրքիայի Անթալիա շրջանի հանգստավայրեր է ժամանել ռուսաստանցի զբոսաշրջիների առաջին խումբը:
Ինչպես հաղորդում է rosbalt.ru-ն, խումբը բաղկացած է 189 հոգուց: Անթալիայի օդանավակայանում նրանց դիմավորելեն հանդիսավոր կերպով՝ ծաղիկներով ու կոկտեյլներով ու երաժշտության ներքո, որից հետո ուղեկցել հյուրանոցներ:
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահ Վ. Պուտինի հրամանով արգելանք էր դրվել դեպի Թուրքիա զբոսարշջային փաթեթների վաճառքի վրա: Այն կապված էր 2015 թ-ի նոյեմբերին սիրիական տարածքում թուրքական օդուժի կողմից ռուսական Cy-24 ռմբակոծիչը խոցելու հետ: