211652_close_icon
views-count2322 դիտում article-date 21:30 09-07-2016

Եվրոպայում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր

Տաճարի նշանակությունը հաճախ շատ ավելի լայն է նրա կատարած պաշտամունքային դերից, մարմնավորած կրոնից, գաղափարներից, նրա ճարտարապետական և դեկորատիվ հարդարանքը խորհրդանշում են տիեզերքի մասին ամենատարբեր պատկերացումներ։ Տարբեր դարաշրջաններում հատկապես միջին դարերում, Եվրոպայում տաճարը եղել է նաև հասարակական ժողովների, հանդիսությունների անցկացման վայր, ունեցել մեմորիալ նշանակություն։ Տաճարային մոնումենտալ շենքերը, մեծամասամբ կառուցված լինելով քաղաքային, վանքային համալիրներում, ունեցել են քաղաքաշինական կարևոր նշանակություն, առանձնացել իրենց ակտիվ դիրքով, նորարարական լուծումներով, արտահայտիչ հորինվածքային ձևերով, հնարամտությամբ։ Քրիստոնեական տաճարի, ինչպես ընդհանրապես եկեղեցու, պարտադիր բաղադրիչներն են. աղոթասրահը, ավագ խորանը՝ բեմի, դասի մասերով։ Քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ընդհանրական կամ թեմի գլխավոր տաճար անվանվում է Մայր Տաճարը՝ կաթողիկեն։

Նմանատիպ նյութեր