211652_close_icon
views-count5558 դիտում article-date 11:04 10-07-2016

Լարսի ավտոճանապարհը հուլիսի 10-ին բաց կլինի ժամը 05.30-20.00

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ի ժամը 09.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: [b]Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն այսօր՝ հուլիսի 10-ին ժամը 05.30-ից մինչև 20.00 Լարսի ավտոճանապարհը կբացվի, իսկ գիշերային ժամերին, անվտանգության նկատառումներից ելնելով, կրկին կփակվի: [/b] Ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար հետևյալ կանոնների պահպանման դեպքում. միաժամանակ երկու կողմերից հանդիպակաց երթևեկությունը արգելվում է երթևեկությունը պետք է իրականացվի առանց կանգառների ինտենսիվ տեղումների դեպքում արգելել տրանսպորտային միջոցների երթևեկությունը [b]Երթևեկությունը նշված կարգով իրականացվում է պարեկային ոստիկանության անմիջական վերահսկման և կորդինացման ներքո: [/b]

Նմանատիպ նյութեր