Իրանում ռազմական Су-24 է կործանվել
Այսօր` հուլիսի 10-ին, առավոտյան Իրանի հարավում` Ֆարս նահանգում, Իրանի օդային ուժերին պատկանող ռազմական Су-24 ինքնաթիռ է կործանվել: Այս մասին հայտնում է LifeNews-ը:
Համաձայն ԶԼՄ-ների տեղեկությունների` օդաչուները հասցրել են կատապուլտի ենթարկվել` մինչ ինքնաթիռի գետնին բախվելու պահը:
Ըստ նախնական տեղեկությունների` վթարի պատճառը ինքանթիռի տեխնիկական անսարքությունն է եղել:
Դեպքի վայր ժամանած ռազմական ուղղաթիռը օդաչուներին հասցրել է Շիրազ քաղաք:
Այս պահին ինքնաթիռի կործանման վայրում աշխատում են փարձագետները, ովքեր կպարզեն տեղի ունեցածի պատճառները: