4154 դիտում
20:48 10-07-2016
Ֆրանկլին Ռուզվելտը և Ուինսթոն Չերչիլը 1944թ․-ին պայմանավորվածություն կնքեցին, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել
1944 թվականի սեպտեմբերին ԱՄՆ նախագահ Ֆրանկլին Ռուզվելտի և Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուինսթոն Չերչիլի Հայդ պարկում հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է կնքվել, ըստ որի նախատեսվում էր Ճապոնիայի դեմ ատոմային զենք կիրառել։
1945 թվականի ամռանը Ամերիկայի Միացյալ Նահանգները Մեծ Բրիտանիայի և Կանադայի աջակցությամբ Մանհեթենյան նախագծի շրջանակներում ավարտել են ատոմային զենքի առաջին գործող օրինակների ստեղծման նախապատրաստական աշխատանքները։
ԱՄՆ-ի՝ երեք ու կես տարվա Երկրորդ համաշխարհային պատերազմում ուղղակի մասնակցությունից հետո սպանվել է մոտ 200 հազար ամերիկացի, նրանցից կեսը՝ Ճապոնիայի դեմ պատերազմի ժամանակ։
1945 թվականի ապրիլից-հունիս ընկած ժամանակահատվածում ճապոնական Օկինավա կղզու գրավման գործողության ժամանակ զոհվել է ավելի քան 12 հազար ամերիկյան զինծառայող, ևս 39 հազարը՝ վիրավորվել (ճապոնացիների կորուստները կազմել էին 93-110 հազար զինծառայող և ավելի քան 100 հազար քաղաքացիական անձինք)։
Սպասվում էր, որ Ճապոնիա ներխուժումը կհանգեցնի կորուստների, որոնք մի քանի անգամ ավելի մեծ կլինեն, քան Օկինավայում։
Նմանատիպ նյութեր
2124 դիտում
14:35 05-03-2015
Շվեդիայի ափերի մոտ հայտնաբերվել է 1944թ-ին գերմանացիների կողմից խփված ինքնաթիռ
10867 դիտում
09:01 25-01-2019
Ֆրանկլին Գոնսալեսին գտել են այլ անձի հետքերով. «Ժողովուրդ»
6117 դիտում
09:25 17-04-2019
Ֆրանկլին Գոնսալեսի գործով Չեխիայում կրկին դատական նիստ կլինի. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1072 դիտում
22:00 07-01-2025
Թուրքիայում մեկնարկել են ռազմածովային զորավարժությունները
4000 դիտում
21:00 07-01-2025
Ցուկերբերգը հայտարարել է Facebook-ի և Instagram-ի մեծ փոփոխությունների մասին
1105 դիտում
19:50 07-01-2025
Իրաքում ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահին