10807 դիտում
09:01 25-01-2019
Ֆրանկլին Գոնսալեսին գտել են այլ անձի հետքերով. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Սերժ Սարգսյանի եղբորորդուն` Նարեկ Սարգսյանին, Հայաստանին հանձնելու գործընթացը կարող է հետաքրքիր զարգացումներ ունենալ: Սարգսյանը, որ հայտնաբերվելիս իրավապահներին ներկայացրել էր Գվատեմալայի քաղաքացու կեղծ անձնագիր` Ֆրանկլին Գոնսալեսի անհատական տվյալներով, փորձում է ներկայանալ որպես փախստական ամեն կերպ ձգձգելու և խոչընդոտելու իր արտահանձնումը:
Մինչ այդ «Ժողովուրդ» օրաթերթին Նարեկ Սարգսյանի հայտնաբերումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Իրավապահները Նարեկ Սարգսյանին հայտնաբերել են Պրահայի ամենահայտնի հյուրանոցներից մեկում: Ասում են՝ Սարգսյանը միայնակ չէր լքել Հայաստանը, և նրա հետ այլ անձ է եղել: Ու երբ նրա հետ Հայաստանը լքած անձը 2018 թվականի դեկտեմբերին վերադարձել է Երևան, հայ իրավապահները նրան ուշադրության կենտրոնում են պահել: Եվ, ահա, այդ անձի հետքերով էլ իրավապահները որսացել են, թե որ երկրում է գտնվում Նարեկ Սարգսյանը: Դրանից հետո արդեն նախատեսված ընթացակարգով տեղյակ են պահել Պրահայի ոստիկաններին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
6045 դիտում
09:25 17-04-2019
Ֆրանկլին Գոնսալեսի գործով Չեխիայում կրկին դատական նիստ կլինի. «Ժողովուրդ»
9712 դիտում
09:01 12-12-2019
Գոնսալեսին սպասելիս. ե՞րբ կտեղափոխվի Հայաստան Սերժ Սարգսյանի եղբորորդին. «Ժամանակ»
Այս բաժնից
1033 դիտում
08:50 25-10-2024
ՔՊ-ականի հերթական թոշակառու ծնողի աստղաբաշխական ձեռքբերումները. «Ժողովուրդ»