211652_close_icon
views-count2328 դիտում article-date 09:53 11-07-2016

Էկվադորի հյուսիսում 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Էկվադորի հյուսիսային առափնյա հատվածում ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հաղորդել է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղի ժամանակով ժամը 02;11-ին: Էպիկենտրոնը գտնվել է Ռոսա-Սարատե քաղաքից 29 կմ դեպի հյուսիս՝ մայրաքաղաք Կիտոյից 150 կմ հեռավորության վրա: Հիպոկենտրոնը՝ 46 կմ խորության վրա: Կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժից րոպեներ առաջ մեկ այլ երկրաշարժ է տեղի ունեցել՝ 5.9 մագնիտուդ ուժգնությամբ, որի էպիկենտրոնը գտնվել է Ռոսա-Սարատեից 32 կմ-ի վրա: Հնարավոր ավերածությունների և տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում, ցունամիի վտանգի մասին՝ ևս:

Նմանատիպ նյութեր