211652_close_icon

Նավթի համաշխարհային գները նվազում են

views-count1954 դիտում article-date 12:47 11-07-2016
Նավթի համաշխարհային գներն այսօր առավոտյան կրկին նվազել են: Այդ են վկայում Լոնդոնի և Նյու Յորքի էլեկտրոնային առևտրի բորսաների տվյալները: Brent նավթի սեպտոմբերյան մատակարարումների արժեքը առավոտյան Լոնդոնի ICE Futures բորսայում նվազել է 0,51 տոկոսով և 1 բարելի դիմաց կազմել 46,52 ԱՄՆ դոլար: WTI նավթի օգոստոսյան մատակարարումների արժեքը Նյու Յորքի NYMEX բորսայում նվազել է 0.62 տոկոս և 1 բարելի դիմաց կազմել 45,13 ԱՄՆ դոլար: Նշվում է, որ նավթի գնանկումը պայմանավորված է ասիական շուկայում վառելիքի պահանջարկի նվազման նշաններով և ԱՄՆ-ում այս շաբաթ հորատման կայանքների թվի կրճատմամբ:

Նմանատիպ նյութեր