211652_close_icon
views-count18713 դիտում article-date 15:42 11-07-2016

Ջավախքում 37-ամյա հայ կնոջ ու նրա երեխաների սպանության մեջ կասկածվող 3 անձինք են ձերբակալվել. նրանք նույն գյուղի բնակիչներ են

Վրաստանի Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղում հայ ընտանիքի 37-ամյա կնոջն ու նրա երեխաներին [url=https://shamshyan.com/hy/article/2016/07/11/90143/]սպանելու [/url]կասկածանքով ոստիկանությունը ձերբակալել է 3 քաղաքացիների: Ինչպես հաղորդում է jnews.ge կայքը, ձերբակալվածները նույն գյուղի բնակիչներ են: Կայքը, հղում անելով իր իրազեկ աղբյուրներին, նշում է, որ կասկածյալներից մեկն արդեն իսկ խոստովանական ցուցմունք է տվել: «Հուլիսի 10-ի գիշեր 3 երիտասարդներ մտել են Կոտչոյանների տուն՝ գումար հափշտակելու նպատակով, որը վերջերս ընտանիքին էր ուղարկել նրանց հայրը Խաբարոբսկից: Նրանք կոտրել են լուսամուտը, ներխուժել տուն, ինչից հետո տանտիրուհին ներս է մտել և տեսել հանցագործներին: Վերջիններս ծանր մետաղով հարված են նրա գլխին, ինչից հետո սպանել աղջիկներին: Որպեսզի թաքցնեն սպանությունը, հանցագործները փորձել են հրդեհել տունը, այն ամբողջովին չի այրվել, սակայն 5-ամյա տղան, ով քնած էր, մահացել է գազի թունավորումից»,-նշում է կայքը: Միևնույն ժամանակ ողբերգության առնչությամբ ՀՀ ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, որում ասված է. «Ախալքալաքի շրջանի Վաչիան գյուղում տեղի ունեցած ողբերգական սպանության կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանը հեռախոսազրույցներ է ունեցել Սամցխե-Ջավախեթիի նահանգապետ Ակակի Մաչուտաձեի և ոստիկանապետ Թեյմուրազ Կալանդաձեի հետ: Ինչպես հայտնել է վրացական կողմը, դեպքի առնչությամբ իրականացվում է հետաքննություն, կասկածյալը ձերբակալվել է: ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է Վրաստանի իրավապահ մարմինների հետ և ուշի ուշով հետևում է զարգացումներին: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում սպանվածների հարազատներին և բարեկամներին»:

Նմանատիպ նյութեր