14453 դիտում
12:34 11-07-2016
Ջավախքում տանը հայտնաբերել են հայ ընտանիքի 37-ամյա մոր և նրա 3 երեխաների դիերը
Ախալքալաքի շրջանի Վաչիանի գյուղի տներից մեկում հայտնաբերվել են 37-ամյա կնոջ և նրա 3 երեխաների, որոնցից 2-ն անչափահասներ էին, դիերը:
Ինչպես հաղորդում է [url=http://www.apsny.ge/2016/soc/1468259227.php]Georgiaonline[/url]-ը, ըստ տեղեկությունների՝ երեխաները 5, 16 և 18 տարեկան էին: Ընտանիքի հայրը Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի էր մեկնել:
Առայժմ իրավապահները չեն պարզել ողբերգական դեպքի պատճառները: Մոր և երեխաների դիերը տեղափոխել են Նինոծմինդայի դիահերձարան, որտեղ կկատարվի փորձաքննություն:
Նախնական տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել 2 օր առաջ, սակայն հարևանները երեկ են հայտնաբերել նրանց: Ենթադրաբար, նախ հանցագործը մորը և 2 աղջիկներին մահացու հարվածներ է հասցրել բութ գործիքով, այնուհետև խեղդամահ արել 5-ամյա տղային:
Նմանատիպ նյութեր
157785 դիտում
10:36 01-04-2021
Ողբերգական դեպք Երևանում. բնակարանում հայտնաբերվել են 27-ամյա մոր և նրա 7-ամյա դստեր դիերը. այսօր երեխայի ծննդյան օրն էր
Այս բաժնից
493 դիտում
13:52 26-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
2806 դիտում
13:21 26-12-2024
Ժամանակավորապես կդադարեցվի Հայաստան բնական գազի մատակարարումը