211652_close_icon
views-count4456 դիտում article-date 22:17 11-07-2016

Տեղի կունենա առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը

Հուլիսի 13-ին ժամը 12։00-ին տեղի կունենա «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած ԱՌԱՋԻՆ հայկական 360 աստիճան կրթական [url=https://web.facebook.com/immersiveeducationsolutions/videos/1761837674034980/?_rdr]ֆիլմի[/url] շնորհանդեսը: «Technology and Science Dynamics» ընկերությունը 13-րդ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային ֆիլմերի փառատոնի շրջանակում հրավիրում է ներկա գտնվելու Հայաստանում առաջին անգամ ստեղծված եռաչափ ֆիլմի ցուցադրությանը։ Ֆիլմը մշակվել և պատրաստվել է ընկերության կողմից «Immersive Education Solutions» նախագծի շրջանակում։ Մեր 360 աստիճան տարածական ֆիլմերը պատրաստվում են դպրոցական ուսուցողական նյութերի հիման վրա և կոչված են օժանդակելու կրթական գործընթացներին։ Ֆիլմերի դիտման համար անհրաժեշտ են հատուկ «կինոթատրոններ»՝ պլանետարիումներ։ Գտնվելով պլանետարիումի ներսում՝ հանդիսատեսը հայտնվում է իրադարձությունների կիզակետում և իր անմիջական մասնակցությունն է ունենում ֆիլմում ներկյացվող նյութին։ Մեր մասնագետների մշակած ուսուցողական ֆիլմերի բովանդակությունը ձևավորվում է աստղագիտություն, քիմիա, ֆիզիկա, կենսաբանություն, և անգամ պատմություն առարկաների շրջանակներում։ [b]TECHNOLOGY AND SCIENCE DYNAMICS[/b]

Նմանատիպ նյութեր