211652_close_icon
views-count3966 դիտում article-date 21:37 13-07-2016

Կայացավ առաջին հայկական 360 աստիճան ֆիլմի շնորհանդեսը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր` հուլիսի 13-ին, 13-րդ «Ոսկե Ծիրան» Երևանի միջազգային փառատոնի շրջանակներում կայացավ «Technology and Science Dynamics» ընկերության կողմից մշակած առաջին հայկական 360 աստիճան կրթական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի պրեմիարի սկիզբն ազդարարվեց «Technology and Science Dynamics» ընկերության հիմնադիր պարոն Վահան Շաքարյանի ելույթով: Վերջինս մի փոքր պատմեց ֆիլմի, դրա ստեղծման, ինչպես նաև «Immersive Education Solutions» նախագծի մասին, որի շրջանակներում էլ հենց մշակվել էր ֆիլմը: «Աշխարհի կետրոնից տիեզերքներից մեկի մասնիկը» հայկական առաջին 360 աստիճան ֆիլմն է, որը նախատեսված է անշարժ պլանետարիումների/ աստղացուցարանների համար: Ֆիլմն առաջարկում էր ճամփորդել անցյալ, ապա վերադառնալ ներկա և քայլ առ քայլ ուսումնասիրել աստղային երկնքի վերաբերյալ մարդկային պատկերացումները հնագույն ժամանակներում և մեր օրերում: «Technology and Science Dynamics» ընկերությունը նպատակ չունի նախագծի շրջանակներում մշակվող ֆիլմերով փոխարիել դասագրքերը և տրադիցիոն ուսուցման մեթոդները: Մեր նպատակն է աջակցել կրթական հաստատություններին ուսուցման գործընթացում և տրամադրել գիտահանրամատչելի ֆիլմեր, որոնք կարող են օժանդակել դասավանդմանը և ավելի պատկերավոր ու դյուրընկալի դարձնել այնպիսի առարկաներ ինչպիսիք են օրինակ՝ ֆիզիկան, քիմիան, աստղագիտությունը, մաթեմատիկան, կենսաբանությունը և անգամ պատմությունը: Հաշվի առնելով ֆիլմերի կրթական առանձնահատկությունները՝ թիմը բաղկացած է ոչ միայն անիմատորներից և դիզայներներից, այլ նաև մանկական հոգեբաններից և մանկավարժներից, ովքեր աջակցում են ֆիլմի պատրաստման գործընթացին և համապատասխանեցնում են այն միջին և ավագ դասարանի աշակերտների համար: Փառատոնի ընթացքում հյուրերին հնարավորություն ընձեռվեց «ուղևորվել» դեպի տիեզերք և 15 րոպե անցկացնել աստղերի և մոլորակների կողքին` պարզապես գտնվելով պլանետարիումի ներսում: Իսկ դուրս գալիս մարդկանց ժպիտն ու երեխաների ոգեվորվածությունը լավագույնս խոսեցին ֆիլմից ստացած տպավորությունների մասին: Ֆիլմի երժշտական գործիքավորումը ՀՀ վաստակավոր արտիստ Արա Գևորգյանինն է, իսկ տեքստը կարդում է անվանի դերասան Մխիթար Ավետիսյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր